Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իր հետ օրերս տեղի ունեցած միջադեպին։

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ.

հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։

Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել եւ ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։

Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է եւ կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։

Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:

Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:

Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:

Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ», – գրել է Ալեն Սիմոնյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2 մլրդ դրամը վերականգնելուց հետո «Նոր Զովք»-ի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել

Հաջորդը

«Ես ու ամուսինս միշտ վիճում ենք չասված բառերի, ցույց չտված հայացքների համար». Աշխեն Կոստանդյանը մայր լինելու, գեղեցկության և իր ձեռքբերումների մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Թրամփն իրեն անվանել է միակը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է միակը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ «Ես միակ…
Դիտել

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը լրատվամիջոցների հարցումներին

Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված…
Դիտել

Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ամփոփել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների երկօրյա հանդիպման արդյուքները։ Բլինքենը մասնավորապես,…
Դիտել

Արցախից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում

Հոկտեմբերի 26–ին նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Ըստ այդմ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share