«Ես ու ամուսինս միշտ վիճում ենք չասված բառերի, ցույց չտված հայացքների համար». Աշխեն Կոստանդյանը մայր լինելու, գեղեցկության և իր ձեռքբերումների մասին

«Ես ու ամուսինս մի դասարանից ենք, 7 տարեկանից ճանաչում ենք իրար ու միշտ վիճում ենք չասված բառերի, ցույց չտված հայացքների համար․ ես գիտեմ՝ ինքը ինչ է մտածում ու նախապես սկսում եմ կռվել, նույնն էլ՝ ինքը»,- «Beauty & The Business» հաղորդման ընթացքում ասել է հայտնի դիմահարդար Աշխեն Կոստանդյանը, որը վերջերս տեղափոխվել է ԱՄՆ։

Հաղորդման ընթացքում խոսելով ընտանիքի և բիզնեսի համատեղման դժվարությունների մասին՝ Աշխենն ասել է․ «Երեխաներս ինչ աչք են բացել, տեսել են, որ մայրն այդպիսին է, իրենց համար գուցե մոր կերպարն այդպես էլ պետք է լինի։ Ես ուղղակի նվազագույնի եմ հասցնում այն վնասները, որից կարող է դժգոհել իմ երեխան, դրա փոխարեն ամեն ինչ կանեմ, որ ինքն իր կյանքում ավելի հեշտությամբ հասնի ամեն ինչի, եթե, իհարկե, կգնահատեն։ Իրանք գրեթե ոչինչ իմ մասին չգիտեն, վերջերս գալիս ու հարցեր են տալիս իմ կյանքից ու ես հասկանում եմ, որ չեմ էլ պատմել»։

«Հայկական տեղեկատվական կենտրոն» ընկերության ղեկավար, ԱՄՆ-ում բնակվող Ստելլա Ակլյանը վերջերս մեկնարկել է «Beauty & The Business» հաղորդաշարը, որը ԱՄՆ-ում հայ գործարարների մասին է՝ նրանց հաջողությունների, կյանքի պատմության, հաղթահարած դժվարությունների և ապագա պլանների։

Հաղորդաշարն արդեն տասնյակ հյուրեր է ունեցել տարբեր ոլորտներից՝ անշարժ գույքի գործակալներից մինչև լուսանկարիչներ։ Հյուրերից մեկն էլ «Բյութի Ֆաբրիք»-ի հիմնադիր, դիմահարդար Աշխեն Կոստանդյանն է, որը պատմում է իր կայացման ճանապարհի, ընտանիքի, արտիստի և բիզնեսի աշխատանքը համատեղելու, հաղթանակների ու դժվարությունների մասին։

Խոսելով ԱՄՆ-ում բացված գեղեցկության սրահի մասին, Աշխենն ասել է․ «Ես այդքան էլ ուրախ չեմ, որ անընդհատ սրահներ եմ բացում։ Ստացվում է բիզնես, բայց տանում է որպես արտիստի՝ իմ ժամանակը»,- ասել է նա, խոսելով նաև ոլորտում սկսնակներին օգնելու կարևորության մասին,- «Ես չեմ կարող թույլ տալ ինձ չաջակցել, որովհետև հայ ազգի մեջ ինչքա՜ն տաղանդավոր մարդիկ կան, և երբ ես տեսնում եմ այդ մարդկանց, զգում եմ, որ եթե ունենար ճիշտ ուղղություն տվող, օգնություն, որի կարիքը ես ժամանակին ունեցել եմ և ստացել եմ, ապա գուցե այդ մարդիկ էլ բացվեն և աշխարհին ներկայանան գեղեցիկ երանգներով»։

«Յուրաքանչյուր լավ բան հնանալ գիտի»,- ասում է արտիստը նորերին ճանապարհ տալու մասին,- «Նորերը անպայման պետք են, որ նոր շունչ բերեն։ Ես դրա համար նորերին ընդունում եմ, իրենց մտքերը անընդհատ լսում եմ, իրենց հետ համագործակցում եմ, որովհետև իրենք էլ ինձ են երիտասարդ պահում։ Մենք պարտավոր ենք նրանց տեղ տալ, մեր փորձը փոխանցել։ Կարևոր է, որ թռիչքները շատ բարձր չլինեն, որովհետև դրանից հետո դա պահել է պետք, անկումները շատ ավելի վտանգավոր են»։

Խոսելով ոլորտում մի քանի հաջողություն գրանցելուց հետո այն լքող դիմահարդարների մասին՝ նա նշել է, որ, ինչի մեջ թեկուզ աննշան կեղծիք կա, և պետք է ստիպելով աշխատել, ապա ինքնաբերաբար ձանձրանում են և հրաժարվում։

«Ընդամենը պետք է լինել կարգապահ, ուժեղ լինելու ոչինչ չկա, դու այնպիսին ես ինչպիսին կաս, ես ուղղակի շատ կարգապահ մարդ եմ, բայց ինձ համարում եմ շատ ալարկոտ, գուցե՝ զարմանալի է։ Ասում են՝ եթե ուզում ես կարճ ճանապարհը գտնել, տվեք ալարկոտին, նա ամենակարճը կգտնի։ Ես չեմ էլ ուզում դառնալ ուրիշը, որովհետև ժամանակի կորուստ է, իսկ կյանքը վազում է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել

Հաջորդը

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ

Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Հրադադարի խախտման…
Դիտել

Քննարկվել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Միստրալ» հրթիռներ տրամադրելու հարցը

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանին միստրալ հրթիռներ տրամադրելու հարցը. «Միստրալ…
Դիտել

Պեմզաշենի դաժան դեպքի բացահայտման մանրամասները. ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)

2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում…
Դիտել

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի. պացիենտներից 2-ի վիճակը ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 8-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share