Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի. պացիենտներից 2-ի վիճակը ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 8-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս է գրվել:

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:

39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: 
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: 

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: 

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար. նախագահ

Հաջորդը

Թբիլիսիում ձերբակալվածների թիվը հասել է 66-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի նահանգապետին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատարին

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած…
Դիտել

Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պատճառվել է ավելի քան 700 մլն դրամի վնաս

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև…
Դիտել

Հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար. Զախարովա

Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար:…
Դիտել

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share