Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի հետ

2021թ. հունիսի 30-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Ա. Գրիշչուկին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

3 քաղաքացու մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»

Հաջորդը

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Համայնքում ադրբեջանցիների չենք տեսել․ Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արթուր Բեգինյան

Այսօր սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե իբր Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի տարածքում ադրբեջանցիները սահմանի չափագրում են իրականացնում։ Ազդագիր…
Դիտել

Ստորագրում եմ մեր հերոսների այս խոսքերի ամեն բառի տակ. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտունի և նաև ծաղիկներ խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի մոտ: Արցախի կառավարությունը…
Դիտել

Ստեփան Սաֆարյանը թողնում է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը

Ստեփան Սաֆարյանը թողնում է Հանրային խորհրդի նախագահի պաշոտնը։ Սաֆարյանը «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակով մասնակցելու է Ազգային ժողովի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share