Քերոբյանը և Բելառուսի փոխվարչապետը քննարկել են տնտեսական համագործացության մի շարք հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 20-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պետական հատվածի և բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության հատկապես այն ճյուղերին, որոնցում հնարավոր է ծավալել առավել արդյունավետ փոխգործակցություն՝ 
– մեքենաշինություն, 
– հանքարդյունաբերություն, 
– մետալուրգիա, 
– փայտամշակում, 
– կահույքագործություն, 
– գյուղատնտեսություն, 
– հեռահաղորդակցություն, 
– զբոսաշրջություն և այլ ուղղություններ։

Քննարկվել է նաև հայ-բելառուսական համատեղ  ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև Բելառուսում հայկական առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ճապոնիայի վարչապետը ժամանել է Ուկրաինա

Հաջորդը

Արվեստագետ մարդու անկեղծ խոստովանանքը․ Մայիս Մխիթարյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Կանխվել է ՀՀ-ից Թուրքիա և ԱՄԷ ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք․ 22,7 կգ քաշով

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը։ Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների…
Դիտել

ՊԵԿ-ը հիշեցնում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2023 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու…
Դիտել

Կասեցվել է գազավորված ընպելիքի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են…
Դիտել

Տեղի է ունեցել զեղչերի իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղված քննարկում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում էր հրավիրվել զեղչերի և այլ ակցիաների իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ: Միջոցառմանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share