ՔՊ խմբակցության ղեկավարը ՌԴ դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր Ազգային Ժողովում ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Կոնջորյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է:

Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է ինչ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հաջորդը

Արսեն Թորոսյանը կոչ է անում պատվաստվել կարմրուկի դեմ (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Հունիսի 27-ին Տալլինում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է կլոր-սեղան քննարկման Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում…
Դիտել

Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության…
Դիտել

Ինչից է զգուշանում Բաքուն, և ինչու է խուսափում Ստեփանակերտը

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում հայտարարում են, որ դեմ չեն, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման համար հիմք…
Դիտել

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share