Ինչից է զգուշանում Բաքուն, և ինչու է խուսափում Ստեփանակերտը

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում հայտարարում են, որ դեմ չեն, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման համար հիմք ընդունվի 1975 թվականի քարտեզը։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև 1975 թվականի քարտեզով սահմանազատում իրականացնելու հարցը, թեպետ Գրիգորյանը նաև նշել էր, որ 1975 թվականի քարտեզները հիմք ընդունելու առումով կողմերը դեռևս համաձայնության չեն հասել և բանակցությունները շարունակվում են։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանի ու Բաքվի միջև չկա պայմանավորվածություն 1975 թվականի կոնկրետ քարտեզով սահմանների սահմանազատման մասին։

Կողմերի հայտարարություններից պարզ է դառնում, որ եթե Հայաստանի համար ինչ-որ առումով ընդունելի է 1975 թվականի քարտեզը, ապա Ադրբեջանը չի շտապում այդ մասով համաձայնության մասին հայտարարություն անել։

Բնական է, որ 2020 թվականի պատերազմը հաղթելուց հետո Ադրբեջանը դեռ շարունակում է խոսել ուժի դիրքերից և փորձում է ուժով ստանալ այն՝ ինչը բանակցություններով կարող է չստանալ։ Եվ հենց դրանով է թերևս պայմանավորված Բաքվի կոշտ դիրքորոշումը։ Բացի այդ, կա նաև մեկ այլ հարց։ Թեպետ առաջին հայացքից կողմերը 1975 թվականի քարտեզներով ճշգրտելու են միմյանց տարածքների սահմանները, սակայն, մյուս կողմից Բաքվին գուցե անհանգստացնում է այն, որ հիմք ընդունելով 1975 թվականի քարտեզները իքնըստինքյան օրակարգ է գալու Արցախի կարգավիճակի հարցը։

1975 թվականի քարտեզով՝ Արցախը թեպետ Ադրբեջանի կազմում է եղել, սակայն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ։ Հետևաբար, 1975 թվականի քարտեզները հիմք ընդունելուց հետո Արցախը կարող է պահանջել, որպեսզի բանակցային թեմա դառնա նաև կարգավիճակի հարցը։ Ճիշտ է, գուցե ինքնավարության մասին խոսելն այսօր շատ շրջանակների համար կարող է ռազմահայրենասիրական չհնչի, բայց հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրողություններն ու Ադրբեջանի և Հայաստանի ռազմաքաղաքական բալանսը, այս պահին ինքնավարության հարցի քննարկումը նվազագույն, բայց դրական ձեռքբերում կարող է լինել։ Սա, գուցե, այսօր այդքան էլ իրատեսական չթվա, բայց քաղաքականությունը երկարաժամկետ գործընթաց է։ Այսօրվա կատարած հետքայլերը կարող են ճանապարհ բացել հետագայի առաջխաղացման համար։

Սակայն, այստեղ ուշագրավ է Ստեփանակերտի այսօրվա դիրքավորումը։ Արցախում մինչև օրս հստակ չեն ձևակերպել իրենց ապագայի հետ կապված դիրքորոշումը։ Ճիշտ է, Արցախում տարբեր գործիչների և կառույցների կողմից հնչում են հայտարարություններ, սակայն դրանք հիմնականում բաժակաճառ են հիշեցնում և ռացիոնալ տարրեր չեն պարունակում։

Ստեփանակերտը՝ Երևանի համար բարդ բանակցային այս փուլում, հիմնականում քննադատում է Հայաստանի իշխանություններին, մեղադրում նրանց բոլոր մեղքերի համար, սակայն թե ինչ են ուզում իրենք, ինչ ճանապարհային քարտեզ ունեն իրենց ապագան կառուցելու վերաբերյալ՝ երբեք չեն ներկայացնում։

1998 թվականից հետո, Արցախը հնարավորություն է ստացել իր ապագայի հարցը միջազգայնացնելու, աշխարհին ներկայացնելու իր քաղաքական ապագան և վերջապես աշխարհին ցույց տալու, որ Արցախի հարցը տարածքային վեճ չէ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Արցախի հարցը՝ հայրենի հողում ապրելու, ապագա կառուցելու և զարգանալու անքակտելի իրավունք է։ Ժամանակն է, որպեսզի 30 տարվա պատերազմը տեղափոխվի դիվանագիտական ճակատ, որը գուցե բարդ ընթացք է ունենալու, բայց, առնվազն դադարեցնելու է թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի «արնահոսությունը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինացի կամ ցանկացած երկրի այլ երեխա ուզում է պաշտպանել բոլոր երեխաներին, որոնց երկրները ներգրավված են կոնֆլիկտներում․ Աննա Հակոբյան

Հաջորդը

Իրաքի հայոց թեմի քահանան ծառայության վայրն ինքնակամ լքել և մեկնել է ԱՄՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի-Կուրղինյան փողոցների խաչմերուկում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի-Կուրղինյան փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում…
Դիտել

ՔՊ խմբակցության ղեկավարը ՌԴ դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր Ազգային Ժողովում ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր…
Դիտել

Հայության դարավոր իղձին ազգային միասնությանը ես չեմ հավատացել ու չեմ հավատում. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը. «Հայության դարավոր իղձին ազգային միասնությանը ես չեմ հավատացել ու չեմ հավատում։ Այդ միասնությունը…
Դիտել

Արցախի ԱԺ-ն ողջունել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչումը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը․ «Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում  Հայոց ցեղասպանություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share