Ուկրաինացի կամ ցանկացած երկրի այլ երեխա ուզում է պաշտպանել բոլոր երեխաներին, որոնց երկրները ներգրավված են կոնֆլիկտներում․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բրյուսելում մասնակցում է հունիսի 7-8-ը անցկացվող «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովին:

Գագաթնաժողովին ելույթ է ունեցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ընդգծելով որ «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխատհային ցանցը հնարավորություն է տալիս ծառայել գենդերային հավասարության, կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման համար, ինչը ավելի լավ աշխարհ ունենալու երաշխիքներից է: Աննա Հակոբյանի խոսքով, դա առավել արդիական է այսօր, երբ աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները:

Աննա Հակոբյանը ներկաներին պատմել է հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանում հրապարակված մի հոդվածի մասին, որտեղ երեխան, ի պատասխան հարցին, թե որն է իր ամենամեծ ցանկությունը, պատասխանել է. «Ուզում եմ դառնալ թագավոր, որ վերջ դնեմ պատերազմներին»:

Տիկին Հակոբյանը հիշեցրել է ևս մեկ հրապարակում միջազգային լրատվական դաշտից, որտեղ գրված է եղել՝ «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել:

«Ես լիովին վստահ եմ, որ հայ տղան իր մտքում պաշտպանում էր բոլոր երեխաներին Ուկրաինայում և այլուր, երբ երազում էր թագավորի իշխանության մասին։ Ես վստահ եմ՝ ուկրաինացի կամ ցանկացած երկրի այլ երեխա ուզում է պաշտպանել բոլոր երեխաներին, որոնց երկրները ներգրավված են կոնֆլիկտներում, անկախ նրանից որտեղ՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում թե Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Աննա Հակոբյանը:

Ըստ տիկին Հակոբյանի՝ երեխաների պաշտպանության օրը ստեղծել են մեծահասակները: Նրանք են ստեղծել նաև բյուրոկրատիան, ինստիտուտներն ու ռազմավարությունները: Հիմա մեծահասակները պետք է լրջորեն մտածեն առաջնահերթությունների մասին, քանի որ 1 տարի 4 ամսում Ուկրաինայում զոհվել է 485, վրավորվել՝ 992 երեխա։ Եվ սա միայն մեկն է այն կետերից, որտեղ երեխաների ապրելու հիմնարար իրավունքը հնարավոր չէ ապահովել:

«Սա անհատական և խմբային ձախողում է: Եկեք մտածենք սրա մասին: Գուցե որոշումներ ընդունող, համայնքներ ղեկավարող կամ ակտիվիստ կանայք կարողանան փոխել բռնություն գործադրելու արատավոր սովորույթը: Ես կարծում եմ, որ այդպես են մտածել 20 տարի առաջ, երբ ընդունվել է ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևը: Եվ չնայած կանանց դերի բարձրացման համընդհանուր պայմանավորվածությանը, մենք մինչև հիմա թերներկայացված ենք անվտանգության ու խաղաղության հետ փոխկապակցված ցանկացած ոլորտում: Կարծում եմ, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք այս իրավիճակը փոխելուն միտված ավելի վճռական որոշումներ կայացնելու պատասխանատվություն պետք է ստանձնեն»,- ասել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինն ընդգծել է, որ հայ ազգը դարեր շարունակ իր վրա զգացել է պատերազմների աղետալի ազդեցությունը, հավելել, որ մեր ազգը հիմա էլ շարունակում է հարձակումների ականատեսը լինել, իսկ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ապրում են անմարդկային շրջափակման մեջ՝ մարդու հիմնարար իրավունքների խախտման պայմաններում:

«Չնայած այս ամենին, մենք խորապես համոզված ենք, որ չկա մարդկային տառապանքների հիերարխիա և չկա այլընտրանք՝ երկխոսությանը և խաղաղությանը: Ինձ համար սա կանոն է բոլոր պատերազմող երկրների պարագայում՝ կլինի դա Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Սուդանը, Պաղեստինը թե մեկ այլ երկիր»,-շեշտել է վարչապետի տիկինը:

Աննա Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ ռազմական գոտում գտնվող բոլոր երկրների կանայք պետք է մեծացնեն իրենց ջանքերը և սկսեն խոսել ավելի բարձր, քան զենքերի ձայնն է, ավելի բարձր, քան բռնության և ատելության խոսքն է:

Վարչապետի տիկինը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-20 Երևանում կանցկացվի «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողով: Երկօրյա քննարկումների կենտրոնում լինելու են ժողովրդավարությանը, խաղաղությանն ու անվտանգությանը ուղղված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ամբողջական, հավասար ու գնահատելի ներգրավվածության հարցին:

Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ երևանյան գագաթնաժողովին միջազգային լայն մասնակցություն կլինի, քանի որ դա կին առաջնորդներին տրամադրվող կարևոր և համընդհանուր հարթակ է:

«Իմ կողմից խոստանում եմ, որ Երևանում դուք կտեսնեք աշնան գեղեցկությունն ու հայկական ջերմ հյուրընկալությունը: Հույս ունեմ բոլորիդ հյուրընկալել Երևանում, ուր դուք կբերեք ձեր ձայնն ու գործողությունները՝ ավելի արդար ու ապահով աշխարհ ունենալու համար»,- ելույթի վերջում ասել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տինոջ ելույթին նախորդել էր Հայաստանի մասին պատմող տեսանյութի ցուցադրություն:

«Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովը հոբելյանական է՝ արդեն 10-րդ տարին է, ինչ աշխարհի տարբեր երկրների կին քաղաքական գործիչները հավաքվում են մեկ վայրում և քննարկում այդ պահի կարևոր հարցերը: 2023-ի գագաթնաժողովի հիմնական թեմաներն են խաղաղությունը և անվտանգությունը: Գագաթնաժողովին մասնակցում է շուրջ 250 կին քաղաքական, հասարակական գործիչ ավելի քան 50 երկրից:

Մոլդովայի նախկին վարչապետ Նատալյա Գավրիլիտան էլ իր ելույթում վստահեցրել է ամբողջ դահլիճին՝ կառավարումը կնոջ աշխատանք է: Բերել իր երկրի օրինակը, որը բացառիկներից է, որտեղ երկրի նախագահն ու վարչապետը, խորհրդարանի 40 տոկոսը կանայք են, ինչն էլ ապացուցում է՝ կանայք ունակ են երկիր կառավարել:

Աննա Հակոբյանը ներկա է եղել 4 պանելային քննարկումների, որի ընթացքում տարբեր երկրներ ներկայացնող բանախոսները խոսել են կանանց ներգրավվածության կարևորությունից և դերից՝ խաղաղության ու անվտանգության օրակարգում, կանանց մասնակցությունը ակտիվացնելուն ուղղված հնարավոր քայլերից, ապատեղեկատվությունից, սոցիալական մեդիայի ընձեռած հնարավորություններից:

Այս տարի առաջին անգամ գագաթնաժողովի ընթացքում աշխարհի ամենախաղաղ երկրներին հանձնվել են «Խաղաղության մրցանակներ»: Մրցանակիրների շարքում են Իսլանդիան, Իռլանդիան, Ճապոնիան, Կանադան, Բուլղարիան, Բոտսվանան:

Գագաթնաժողովի ընթացքում Աննա Հակոբյանը կարճ զրույցներ է ունեցել «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինի, «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորումի» համահիմնադիր և խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի ու մի շարք երկրների ներկայացուցիչների հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգվում է

Հաջորդը

Ինչից է զգուշանում Բաքուն, և ինչու է խուսափում Ստեփանակերտը

Առնչվող նյութեր
Դիտել

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի  6-7-ը շրջանների զգալի մասում, 5-ին, 8-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին…
Դիտել

ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությանը, թե իբր Հայաստանը ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացում սահմանին։ «Ադրբեջանի արտաքին…
Դիտել

Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան․ տեղեկավտական շտաբ

Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել…
Դիտել

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք են եղել

Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված  որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share