Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք։ Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե երբ կցանկանան և ինչպես կցանկանան կբանակցեն Արցախի հետ՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ մինչ օրս եղել են շատ հարցեր, որ Ադրբեջանը քննարկել է և բանակցել է Արցախի իշխանությունների հետ:

«Բնական է, որ հարևան երկրի ղեկավարությունը պետք է այլ ձևակերպումներ տա՝ Ստեփանակերտի տեղը ադրբեջանական անվանում ասի և այլն, և այլն: Ես խնդրում եմ դիտարկել դա այդ տրամաբանության մեջ: Միևնույն ժամանակ, հիշենք բանակցային գործընթացը չի ավարտվել, որևէ փաստաթուղթ, որի վրա կարող ենք հղում անել, գոյություն չունի: Բնական է, ամեն մի կողմ իր տեսլականը և իր պատկերացումը ներկայացնում է»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մշտապես առաջարկել են, որ Արցախը պետք է  ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ:

«Մենք Արցախին առաջարկում ենք այն, ինչ-որ առաջարկել ենք մշտապես՝ Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Հայաստանի Հանրապետությունը միևնույն ժամանակ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ»,- ասաց Սիմոնյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանրամասներ Աստանայում կայացած եռակողմ հանդիպումից (տեսանյութ)

Հաջորդը

ՀՀ վարչապետի ելույթը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքակազմը միջամտելու Արցախում ստեղծված իրավիճակին․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ…
Դիտել

Հայտնի է Մոսկվայում Սիրիայի հարցով բանակցությունների օրը

Մոսկվայում ապրիլի 3-4-ը Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի փոխարտգործնախարարների մակարդակով Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կկայանա․ այս մասին հայտարարել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share