Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչանքների՝ Դեբեդը լցվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնից, որով տեղեկացվել է Ախթալա համայնքում հիշյալ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու վերաբերյալ:

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչներից բաղկացած խումբը:

Նկատի ունենալով, որ ահազանգում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական վարույթ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (Ջրերն աղտոտելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ախթալա ԼՀԿ»-ի «Նահատակ» պոչամբարից արտահոսք է եղել դեպի Դեբեդ գետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի այս տարեվերջին

Հաջորդը

Երևանի որոշ վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձ է հղել․ «44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո…
Դիտել

Ղարաբաղի հարցը լուծված չէ․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ: ՀՀ վարչապետն այս մասին հայտարարել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share