Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն պայքարը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։

«Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ:

Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն ՊԱՅՔԱՐԸ, հայրենյաց նահատակների սխրանքներն ու Հայրենիքի անկախության և ազատության համար ՊԱՅՔԱՐԻ անխոնջ մարտիկներին:

Փա´ռք նրանց, որոնք կերտեցին և դեռ կերտելու են նոր հաղթանակներ:

Երախտագիտություն և խոնարհում նաև մեր հայրերի ու պապերի այն հերոսական սերնդի առջև, որը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ բանակի կազմում 78 տարի առաջ խորտակիչ հարված հասցրեց ֆաշիզմին և վճռեց պատերազմի ելքը՝ մերժելով բռնությունն ու բարբարոսությունը», – նշված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է վիրավոր լորաճուռակ. թռչունը գրացված է ՀՀ Կարմիր գրքում

Հաջորդը

Թուրքիայում ընտրական գործընթացներ են և շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից. ԱԳ փոխնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Վեհափառ հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները…
Դիտել

Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու…
Դիտել

Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ տեղյակ է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններից․ «Մոսկվան կապի մեջ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share