Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարողացել Հայաստանից հասնել Արցախ

Գլոբալ ցեղասպանությունների կանխարգելող ֆորումը, փաստորեն, համընկավ ևս մի ցեղասպան  գործարքի կամ գործարքի դրսևորման հետ։ Այս մասին նշել է ԱՀ ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Լաչինի  միջանցքը փակելու  ադրբեջանական հերթական փորձին։ 

«Ճանապարհը միակն է, որն, ըստ էության, կապում է  և՛ Հայաստանի, և՛ արտաքին աշխարհի, ինչպես նաև Արցախի Շուշիի շրջանի  մի քանի գյուղերի, մայրաքաղաք Ստեփանակերտի հետ , փաստորեն ադրբեջանական կողմը հերթական անգամ  փակել է և կաթվածահար է փորձում անել Արցախը։ Մենք իսկապես չկարողացանք վերադառնալ, որովհետև Ֆրանսիա պաշտոնական այցից հետո  ճանապարհին արդեն  Գորիսում ստիպված կանգեցինք, մեկ օր մնացինք, քանի որ ճանապարհը փակ էր»,- Երևանում  հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։ 

«Արցախը շարունակում է  մարտնչել և շարունակելու է, մենք բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք և, օգտվելով առիթից, ուզում եմ կոչ անել ամբողջ հայությանը, որպեսզի միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնենք  միջազգային տարբեր ատյաններում։ Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի հայատյաց և մարդատյաց ցեղասպան քաղաքականության դրսևորումը և ամեն ինչ անել, որ ճանապարհը բացվի»,- նշել է Բաբայանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին․ «Թաթոյան» հիմնադրամ

Հաջորդը

Լաչինի միջանցքի արգելափակումով Ադրբեջանը խախտել է իր պարտավորությունը․ Ռուբեն Ռուբինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի այս տարեվերջին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և…
Դիտել

Հակագրոհի ժամանակ գեներալ ընդդիմադիր գործչի որդին չի կատարել իր պարտականությունները․Նիկոլ Փաշինյան

Խառը ժամանակները կանցնեն, հետաքննություն կլինի, թե ինչո՞ւ է Արցախի հարավային ուղղությամբ ռազմական գործողությունը ձախողվել։ Այս մասին ԱԺ նիստում…
Դիտել

Արցախում դրամահավաք է կազմակերպվում Սիրիայում աղետից տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով

Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share