«Բայերը», «Ֆրայբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան» ակտիվորեն հետևում են Էդուարդ Սպերցյանի խաղին

Ըստ Metaratings.ru կայքի՝ գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Բայերը», «Ֆրայբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան» ակտիվորեն հետևում են «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին:

Ըստ կայքի՝ ֆուտբոլիստը հայտնվել է նաև իտալական ակումբների հետաքրքրությունների շրջանակում, որոնցից մեկը Միլան քաղաքը ներկայանող մյուս ակումբն է՝ «Ինտերն»-ը:

Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Բունդեսլիգայի ակումբների սկաուտները գալիս, հետևում էին ֆուտբոլիստի խաղին՝ ի տարբերություն իտալական ակումբների: Ֆուտբոլիստի առաջնահերթությունը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում եվրոպական թոփ-5 լիգաներ տեղափոխվելն է:

Ավելի վաղ Metaratings.ru հաղորդել էր, որ «Բորուսիան» ամռանը փորձել է պայմանագիր կնքել Սպերցյանի հետ, սակայն ակումբները համաձայնության չեն հասել: Այժմ գերմանական թիմը վերսկսել է հետաքրքրություն ցուցաբերել տրանսֆերի ուղղությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը 21 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում՝ դառնալով 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ իտալական La Gazzetta dello Sport պարբերականը գրել էր, որ «Միլանը» պատրաստվում է տրանսֆերային առաջարկ կատարել «Կրասնոդարի» հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Նշվում էր, որ «ռոսոներիները» 8 մլն եվրո են պատրաստվում առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է. Ալի Շամխանի

Հաջորդը

ՀՀ տարածքում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Առնչվող նյութեր
Դիտել

«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման համատեղ հաղորդագրություն

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի…
Դիտել

Մտահոգված ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ ուղղված բռնությունների կապակցությամբ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին.  «Մենք խորապես մտահոգված…
Դիտել

Ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից 3 աճյուն է փոխանցել հայկական կողմին

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share