Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված 2 տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել են առերևույթ խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր։

Մասնավորապես՝ նշված վարույթներից մեկի շրջանակում 2023թ․ փետրվարի 9-ին` ժամը 18:40-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 11 հասցեի մոտից ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Մասիս քաղաքի 23-ամյա երկու բնակիչներ: Ձերբակալման ժամանակ վերջիններս փորձել են փախուստի դիմել, որի ժամանակ գետնին են նետել դեղնականաչավուն ժապավենով փաթաթված բազմաթիվ փաթեթներ, սակայն նրանց փախուստի փորձը կանխվել է:

Հիշյալ հասցեի հարակից ճանապարհահատվածի զննությամբ հայտնաբերվել է թվով 42 փաթեթ: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն փորձաքննության ներկայացված՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 126.01 գրամ ընդհանուր քաշով 42 փաթեթներից 6-ի մեջ առկա ընդհանուր 5.71 գրամ զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Մյուս փաթաթուկների պարունակության մասով փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդները, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով՝ հիշյալ օրը Ջրվեժ թաղամասի դաշտամիջյան հատվածում «Տելեգրամ» հավելվածի անհայտ օգտատիրոջից ապօրինի ձեռք է բերել և պահել թմրամիջոցը:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից 23-ամյա երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

2022թ. փետրվարի 11-ին միջնորդություններ են ներկայացվել դատարան վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդությունները բավարարել է մասնակի. մեղադրյալների նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը:

Մյուս քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում 2023թ-ի փետրվարի 11-ինԵրևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու համար ձերբակալվել է 25-ամյա երիտասարդ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 32 հատ փաթեթներ լցված դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը փաթեթների հետ միասին կազմել է շուրջ 33.5 գրամ, իսկ գրպանում հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ` պատերին մոխրացած հետքերով:

Փորձաքննության նախնական եզրակացության համաձայն փաթեթներից 14-ը՝ 14.22 գրամ ընդհանուր քաշով, հանդիսացել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մյուսներով փորձաքննությունը շարունակվում է:

Երևան քաղաքի 25-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և ապօրինի պահելու համար։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հակակոռուպցիոն դատարանում վարույթ է ընդունվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 26-րդ հայցադիմումը

Հաջորդը

Հայ փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Սիրիայում

Առնչվող նյութեր
Դիտել

Արևմուտքը ձգտում է Հարավային Կովկասում ցնցումների. Պատրուշև

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե Արևմուտքը ձգտում է Հարավային Կովկասում ցնցումների և խանգարում հայ-ադրբեջանական…
Դիտել

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները…
Դիտել

Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը․ ԱՀ նախագահը՝ զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի…
Դիտել

Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող

Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝  Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում,  այսօր`Ապրիլի 25-ին, մեծ հանդիսավորությամբ բացվեց «Նեմեսիս»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share