Դատարկ խոսքեր՝ գործի փոխարեն

Երևանում երթևեկության կարևոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ փողոցների գծանշումների և ճանապարհային նշանների խայտառակ վիճակը։

Գծանշումներ փողոցներում գրեթե չկան, կամ եթե կան էլ, ապա դրանց տեսնելու հավանականությունը գրեթե զրո է։

Դեռևս նախորդ տարի Երևանի քաղաքապետարանն ազդարարեց, որ վերջ, այսուհետև իրենք են իրականացնելու և վերահսկելու փողոցների գծանշման գործընթացը։ Պարզվեց դա քաղաքապետարանի հերթական PR ակցիան էր և ոչ թե աշխատելու պատրաստակամություն։ Անցել է մեկ տարի գծանշումներ փողոցներում չկան, կամ եթե դրանք եղել են, ապա արագ ջնջվել են։

Քաղաքապետարանում միայն այս հարցում չէ, որ խոսքից գործի չեն անցնում։ Նույն վիճակն է նաև ճանապարհային նշանների առումով։ Դրանք կամ մաշված են, կամ կոտրված, կամ տեսանելի վայրում չեն։

Սա Մոսկովյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող նշանն է, կամ այն՝ ինչ երևում է այս նշանից։

Նման դեպքերը բազմաթիվ են մայրաքաղաքում։ Վարորդներին տուգանելուց՝ պատկան մարմինները չեն հապաղում, միչդեռ իրենց պարտականությունները կատարելու առումով խուլ ու համր են ձևանում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում դրամահավաք է կազմակերպվում Սիրիայում աղետից տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով

Հաջորդը

Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը․ Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում…
Դիտել

2024թ․ բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024թ․ բյուջեով Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար նախատեսված է 1,5 միլիարդ դրամ…
Դիտել

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. Հաստատված է…
Դիտել

Հակառակորդը կիրառել է ականանետ. ՊՆ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share