ԵԽ զեկույցն արտահայտում է օբյեկտիվ իրականությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ԵԽ նստաշրջանի լիագումար նստաշրջանի ընթացքում ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ» զեկույցին։

Ըստ Փաշինյանի՝ կարևոր արձանագրումներ կան տարածաշրջանի և Հայաստանի մասին. 

«Մասնավորապես, զեկույցը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ 2022թ. սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատել են որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար լուրջ բացասական հետևանքներ ունեցող ակցիա։ Վերահաստատվել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և կոչ է արված Ադրբեջանի իշխանություններին՝ զորքերը դուրս բերել ՀՀ բոլոր տարածքներից»։

Փաշինյանը նշել է, թե ընդունված փաստաթուղթը կարևոր է այն առումով, որ արտահայտում է օբյեկտիվ իրականությունը. 

«Պետք է այս առումով շնորհակալություն հայտնեմ ԵԽ պատգամավորներին, մեր գործընկերներին, ովքեր շարունակական, հետևողական աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը ԵԽ պատգամավորներին և մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ։ Մենք պետք է շարունակենք ջանքերն այս ուղղությամբ և ի վերջո հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախից 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Հաջորդը

Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը․ ԱՀ նախագահը՝ զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը…
Դիտել

Բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ եւ կարեւոր գործունեությունը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարո Փայլանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share