ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 օպերատիվ կենտրոն հիմնել

Հունիսի 1-ին ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի (COEST) պատվիրակությանը: Ռիտերը ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը: Նա մասնակիցներին տեղեկացրել է նաև տեղում անվտանգության առնչվող  զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության դիտարկումների վրա:

Քաղաքացիական առաքելությունն (EUMA) իր գոյության առաջին երեք ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: Ամեն շաբաթ պարեկները անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն։ 

«Առաքելությունը մեկնարկել է աննախադեպ արագությամբ՝ սկսելով իր գործողությունները այս փետրվարին: Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք շահագործման»,- ասել է Ռիտերը։

«Մեր նպատակներից է նաև նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, դիտորդական առաքելությունը (EUMA) նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ անկայուն է», – ավելացրել է պարոն Ռիտերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները. ոստիկանապետ

Հաջորդը

«Զոդի» կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Առնչվող նյութեր
Դիտել

Արման Թաթոյանը զգուշացնում է որոշ պաշտոնյաների ու հանրային գործիչների

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների…
Դիտել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում,…
Դիտել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Politico Europe» պարբերականին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Politico Europe» պարբերականին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ. Հարց – Պարոն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share