Եվրո-2020․Եվրոպայի գործող չեմպիոնը լքեց մրցաշարը

Այսօր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Նիդերլանդները մրցեցին Չեխիայի, իսկ Պորտուգալիան՝ Բելգիայի ընտրանու դեմ:

 Բուդապեշտում կայացած խաղում գրանցվեց այս առաջնության թերեւս գլխավոր անակնկալը։ Չեխիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց մրցակցին եւ պայքարից դուրս թողեց Նիդերլանդների հավաքականին։

Չեխիայի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում կմրցի Դանիայի հավաքականի դեմ, որը փլեյ-օֆֆում հաղթեց Ուելսին 4:0 հաշվով:

Օրվա մյուս խաղում Բելգիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոնին՝ Պորտուգալիային։

Քառորդ եզրափակչում Բելգիայի ընտրանին կմրցի Իտալիայի հավաքականի հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մուրճի, մանգաղի եւ կարմիր աստղի խորհրդարան (տեսանյութ)

Հաջորդը

Ադրբեջանի իշխանությունը գերիների նկատմամբ շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում․ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչություն

Առնչվող նյութեր

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share