Երևանի և մի քանի մարզերի ճանապարհների առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 20-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ:

Դեկտեմբերի 19-24-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Հաջորդը

Արգենտինայում տասնյակ հազարավոր երկրպագուներ դուրս են եկել փողոցներ (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել․ ՀՀ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ…
Դիտել

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախապես չհայտարարված այցով եղել է Ուկրաինայում, խոստացել օգնել ՀՕՊ համակարգերով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը այցելել է Կիև, այնտեղ բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ…
Դիտել

Ճարտար քաղաքի վարչական տարածքում այրվել է չոր խոտատարածք

Հուլիսի 12-ին ժամը 11:28-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Ճարտար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share