Զենքի շրջանառությունը կարգավորող օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարաձգվի

Զենքի շրջանառությունը կարգավորող օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսվում է երկարաձգել։

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «Փաթեթով առաջարկվում է հետաձգել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի գործողության ժամկետը: Այս պահի դրությամբ նախատեսված է, որ պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո պետք է օրենքն ուժի մեջ մտնի: Պաշտոնական հրապարակումը եղել է հոկտեմբերի 27-ին, ուժի մեջ մտնելու ժամկետն ստացվում է ապրիլի 28-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթից բխող 3 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն, որոնք կապահովեն նոր օրենքի անխափան գործունեությունը, առաջարկվում է ժամկետը հետաձգել մինչև հուլիսի 1, որպեսզի կարողանանք կառավարության հաստատմանը բովանդակային, պատշաճ ներկայացնել բոլոր ենթաօրենսդրական ակտերը և ըստ այդմ պատրաստ լինել ամբողջական կիրառմանը»։

Ըստ նրա՝ բուն ժամկետն առաջարկվում է նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի շրջանակներում, որով հրաձգարանների լիցենզավորման պահանջ է նախատեսված: Դա թույլ կտա ապահովել լիցենզավորման կարգը, պայմանները, հրաձգարանների կահավորման պայմանները և այլն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը ֆանտաստիկ աշխատանք է տարել․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը՝ երևանյան առաջնության մասին

Հաջորդը

Ուկրաինան 12 բրիգադ է նախապատրաստում մայիսին հակահարձակվելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են շրջափակման…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Նոյեմբերի 15-ին Բյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Բարձր…
Դիտել

Ադրբեջանը կեսգիշերին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են Արցախգազ ՓԲԸ-ից՝ խնդրելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share