Թռչունների որսը Հայաստանում. խնդիրներն ու լուծումները

Հոդվածում ներկայացված են Հայաստանում թռչունների որսի հետ կապված մի շարք խնդիրներ և դրանց հնարավոր լուծումների քննարկումները։

Կազմելով կովկասյան էկոտարածաշրջանի մի մասը՝ Հայաստանն ընդգրկված է կենսաբազմազանության համաշխարհային 35 թեժ կետերից մեկում։ Այս փաստը բնավ զարմանալի չէ, քանի որ երկիրն ունի լանդշաֆտների մեծ բազմազանություն, ինչի շնորհիվ Հայաստանում գրանցված է բնադրող թռչունների 241 տեսակ։ Բացի այդ երկիրը գտնվում է չուի երեք համաշխարհային թռիչքուղիների խաչմերուկում, և 135 չվող տեսակ անցնում են երկրի միջով և կանգ առնում դաշտավայրերում և ջրաճահճային տարածքներում՝ հանգստանալու և սնվելու նպատակով։

Դաշտավայրերն ու ջրաճահճային տարածքները օգոստոսի վերջից մինչև փետրվարի վերջը օգտագործվում են նաև որպես որսահանդակ: Որսի հիմնական առարկաներն են մի քանի տեսակի բադերը, կտցարները, արտույտները և կեռնեխները, որոշ տեսակի ճահճահովվիկները, ինչպես նաև քարակաքավը և լորը։

Քարակաքավը Հայաստանի հիմնական որսատեսակներից մեկն է։ Լուսանկար՝ Կարեն Աղաբաբյան։

Ներկայումս Հայաստանում կա 50,000-ից ավելի գրանցված որսորդ, որոնցից տարեկան ակտիվ է մինչև 20,000-ը: Վերջին տասնամյակում իրականացված մեր ուսումնասիրությունները բացահայտել են որսորդների հետ կապված մի շարք խնդիրներ՝ որոնք կապված են որսորդական տոմս ստանալու պայմանների, հանրային որսահանդակների,  որսի թռչունների օգտագործման թույլատրելի չափաքանակների հետ և այլ ոլորտների հետ: Այս հոդվածում մենք կանդրադառնանք որսորդական տոմս ստանալու առնչվող հարցերին:

Հայաստանում որսորդները ընդգրկված են 25 որսորդմիություններում, որոնք անդամակցության սկզբունքով հիմնված հասարակական կազմակերպություններ են: Որսորդական տոմս ստանալու համար դիմորդը պետք է վճարի անդամավճար և (եթե որսորդական միությունն ունի նման կանոններ) հարցազրույց անցնի հրաձգային զենքի օգտագործման անվտանգության կանոնների կամ այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ։

Հետևաբար, Հայաստանում, միջին որսորդը կարող է տիրապետել անվտանգության որոշ կանոնների, բայց չունի գիտելիքներ որսի թռչունների և Կարմիր գրքում գրանցված տեսակների մասին, ինչպես նաև չունի դրանց նույնականացման հմտություններ։

Եվ եթե քարակաքավի և լորի դեպքում դա մեծ խնդիր չի առաջացնում, քանի որ այս տեսակների տարածվածության կենսամիջավայրում դրանք սովորաբար միակ հանդիպող հավանմաններն են, ապա դա շատ լուրջ խնդիր է դառնում բադերի և կտցարների որսի ժամանակ, քանի որ թույլատրելի որսատեսակների ցուցակում ընդգրկված է ընդամենը մի քանիսը, մինչդեռ տեսակների մեծամասնության համար որսն արգելված է։

Սպիտակապոչ եղտյուրիկը ընդգրկված է Հայաստանի Կենդանիների Կարմիր գրքում։ Լուսանկար՝ Կարեն Աղաբաբյան։

Դա նշանակում է, որ ջրաճահճային տարածքներում որս կատարող որսորդը մեծ հնարավորություն ունի կրակելու արգելված տեսակների վրա՝ միայն այն պատճառով, որ չունի համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Հարցի միակ լուծումը պետական քննության ներդրումն է, որի ընթացքում կստուգվեն որսորդների գիտելիքները որսի կանոնների, անվտանգության կանոնների, որսի համար թույլատրված թռչնատեսակների և պահպանվող տեսակների վերաբերյալ, ինչպես նաև նրանց հմտությունները այս թռչուններին արագ նույնականացման համար:

Այնուամենայնիվ, միայն քննության ներդրումը չի լուծի խնդիրը, քանի որ դիմորդը պետք է անցնի անհրաժեշտ վերապատրաստում քննությունը հանձնելու համար: Հակառակ դեպքում կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ բազմաթիվ որսորդներ կզրկվեն որսորդական տոմսից, ինչն էլ միանշանակ կհրահրի ապօրինի որսի։

Ունենալով ներկայացված խնդրի և դրա լուծման այս պատկերացումը՝ մենք (BirdLinks Armenia ՀԿ-ն) սկսեցինք մի ծրագիր, որի նպատակն է մշակել որսի պետական քննությունը, որսորդների վերապտրաստման դասընթացները և ամրագրել այդ փոփոխությունները որսի օրենսդրության մեջ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և հիմնական որսորդական միությունների հետ բազմաթիվ քննարկումներից հետո մենք նախագծեցինք որսորդական քննության ձևաչափն ու բովանդակությունը։ Այնուհետև մենք մշակեցինք քննության վերապատրաստման դասընթաց և փորձարկեցինք այն մի քանի ֆոկուս խմբերում: Դասընթացը շատ արդյունավետ էր և 10 դասաժամերի ընթացքում բոլորովին նոր մարդկանց տվեց անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:

Հարցի քննարկումը Շրջակա միջավայրի նախարարությունում, որսորդմիությունների հետ ։ Լուսանկար՝ Բերտա Մարտիրոսյան։

Այժմ մենք ստացել ենք քննության վերջնական ձևաչափն ու բովանդակությունը և գտնվում ենք օրենսդրական փոփոխությունների գործընթացի ընթացքում։ Հետագա առաջընթացի մասին մենք կշարունակենք ձեզ տեղեկացնել։

Մեր ծրագրի հաջողությունն անհնարին կլիներ առանց Շրջակա միջավայրի նախարարության և որսորդական միությունների աջակցության։ Միևնույն ժամանակ, ֆինանսական աջակցությունը տրամադրվել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան և SIDA-ի կողմից՝ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, Whitley Fund for Nature հիմնադրամի կողմից և European Bird Census Council կողմից՝ MAVA հիմնադրամի դրամաշնորհի միջոցով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալը

Հաջորդը

Աշոցքի և Ամասիայի ճանապարհներին ձյան տեղումներ են

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը․ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար,…
Դիտել

Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց. Human Rights Watch

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին։ Կազմակերպությունը նշել է,…
Դիտել

ԼՂ-ից տեղահանվածների բուժօգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակներում

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share