Կանխվել է աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՊԵԿ նախագահ

Օպերատիվ աշխատանքի և վերլուծության արդյունքում կանխվել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի օգտագործումը չափազանց վտանգավոր է, քանի որ դրա գերդոզավորումից հանգեցնող մահվան դեպքերի ցուցանիշը, մյուս թմրամիջոցների հետ համեմատած, ամենաբարձրն է։

Համաձայն ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) պաշտոնական հրապարակումների «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 10 հաբից 6-ը պարունակում է մահացու չափաբաժին, իսկ համաձայն վիճակագրական տվյալների Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2022 թվականի ընթացքում «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցից մահացել է շուրջ 72 հազար քաղաքացի և այս ցուցանիշը տարեցտարի ավելանում է:

Ֆենտանիլի ազդեցության էֆեկտը 50 անգամ ավելի ուժեղ է, քան հերոինի և 100 անգամ ավելի ուժեղ քան մորֆինի ազդեցությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին

Հաջորդը

Ընդդիմությունն առաջարկեց ԱԺ-ում քննարկել Հայաստանի վարչապետի հայտարարություններն Արցախի վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են…
Դիտել

Դա ամբողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է․ Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները, հետևաբար անվտանգության գոտին հրատապ է. Արման…
Դիտել

Ողբերգական ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոմայրուղում. քրեական վարույթ է նախաձեռնվել

2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share