Կարծում եմ ամբողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան

Արցախից իրենք եկել են շատ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Արցախի պատվիրակությունը, որը գլխավորում է նախագահը, արդեն 3-4 օր Երևանում է: Տարբեր հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ:

«Երեկ մենք հանդիպել ենք անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, այսօր՝ Ազգային ժողովի նախագահի հետ, այսօր նաև նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք ԱԳ նախարարի և վարչապետի հետ: Այսինքն, կհանդիպենք բարձրագույն ղելավարության այն բոլոր ներկայացուցիչների հետ, որոնք զբաղված են և ներգրավված են բանակցություններում, Արցախի ճակատագրի գործընթացներում  անմիջական մասնակցություն ունեն։ Դուք գիտեք, որ շատ յուրահատուկ վիճակում ենք գտնվում: Ամբողջ հայությունը, առավելապես Արցախն առնչվում է գոյաբանական մարտահրավերների: Շատ կարևոր է, որ հիմա մի շարք հարցերի պատասխան մենք ստանանք և ներկայացնենք մեր տեսակետը: Բացի դրանից՝ տեղեկանանք տարբեր գործընթացների մասին, լինի դա բանակցային գործընթաց, խորհրդարանական դիվանագիտություն, կամ՝ տարբեր երկկողմ հարաբերությունների հետ առնչվող հարցեր»,- ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Դավիթ Բաբայանի խոսքով շատ կարևոր է այն, որ Արցախի պարագայում ունենանք հստակ դիրքորոշում:

Հարցին, թե Պրահայի քառակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունից հետո Արցախից կարծիքներ հնչեցին, որ երբ ճանաչում եք միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նաև Արցախին է առնչվում։ Արդյո՞ք այդ հարցում պարզաբանումներ եղել են: Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ պարզաբանումներ եղել են և լինելու են, որովհետև ԱԳ նախարարի, վարչապետի, նախագահի հետ հանդիպումներ պետք է լինեն:

«Մեր կարծիքը հետևյալն է, և մենք այստեղ անկեղծ են, կրկնում եմ, որևէ քաղաքական մանիպուլացիաներից մենք ընդհանրապես հեռու ենք, որովհետև ազգի ճակատագիրն է որոշվում: Մենք դեմ չենք որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն: Ո՞վ կարող է դեմ լինել այդ հարաբերությունների բարելավմանը: Սակայն, պետք է հասկանանք, որ Արցախի համար և կարծում եմ ամբողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն անպայման պետք է ֆիքսվի, որ դա Արցախի վրա չի տարածվում: Բաբայանի խոսքով՝ դա կարող է նշվել առանձին կետով կամ կարող է նշվել, որ պետք է այդ հարցը հետո քննարկել: «Պետք է ֆիքսենք ու ասենք, որ երբեք Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեզ համար շատ կարևոր է, որ այդ փիլիսոփայությունը՝ լինի կետի միջոցով, լինի քաղաքականությամբ արտահայտված, լինի շատ հստակ»,-ասաց Արցախի ԱԳ նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Հաջորդը

Մանրամասներ Աստանայում կայացած եռակողմ հանդիպումից (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կդառնա  տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ,…
Դիտել

Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար

Արեւմուտը, պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի եւ Մոսկվայի դեմ, ինքն Է դրանից տուժել եւ բախվել Է Էներգետիկ ճգնաժամին: Այդ մասին,…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Շահրամանյանը եթե չի ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ է գտնվում Հայաստանում. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանն ուզում է, որ ԼՂ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share