Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի զարգացմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա գրանցել. «Հայաստանի և ԵՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում, ծագման երկրի միջոցով ապրանքների ներմուծումն աճել է ավելի քան 50%-ով»։ 

Նա նաև ընդգծել է, որ ՀՀ-ն շահագրգռված է ընդհանուր էներգետիկ շուկայի զարգացմամբ և այս ուղղությամբ չլուծված խնդիրների վերացումով։ «Դա վերաբերում է նաև գազի ընդհանուր շուկայի և էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորմանը»,– շեշտել է Փաշինյանը՝ հավելելով, որ ներկայումս մշակվում են էլեկտրաէներգիայի մատակարարման շուկայական պայմանագրերի կնքման հարցեր. «Լուծվում է նաև երրորդ երկրների (Հայաստանի դեպքում՝ Վրաստանի տարածքով) էլեկտրաէներգիան փոխանցելու հարցը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը Ուկրաինայում 200 հազար զինվորական է կորցրել. NYT

Հաջորդը

Առաջիկա օրերի եղանակը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ Հայկական կողմը…
Դիտել

ԱՄՆ-ը ստեղծել է կոալիցիա՝ օգնելու պաշտպանել Ուկրաինան. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ուկրաինա այցին՝ շեշտելով, որ Կիևում է պատերազմի տարելիցի նախաշեմին։…
Դիտել

Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share