ՀՀ Արմավիրի մարզի 114 դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով «Հանրակրթական դպրոցների վերազինում» ծրագրում ընդգրկվել են ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հիմնական ու միջնակարգ դպրոցները:

Ընտրած դպրոցները ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն հանրակրթության չափորոշչի պահանջներին և առարկայական վերանայված ծրագրերին համապատասխան ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով:

Առաջին փուլի համար նախապատվությունը տրվել է Արմավիրի մարզին: Կրթական ծրագրերի կենտրոն (ԿԾԿ) ԾԻԳ-ի կողմից մարզի 114 միջնակարգ և հիմնական դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում:

Տեղի է ունեցել նաև խորհրդակցություն Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են լաբորատորիաների ստեղծման ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրները, դրանց լուծման ուղիները: ԾԻԳ-ի աշխատակիցները մարզպետարանի ներկայացուցչի հետ քննարկել են նախատեսվող աշխատանքները, ծրագրի իրականացման ընթացքը, հստակեցրել ուսումնական հաստատությունների ցանկերը:

Կարիքների գնահատման վերլուծության և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում ծրագրի առաջին փուլում 2023 թվականի ընթացքում կներգրավվեն մարզի 100 հանրակրթական դպրոցներ՝ 17 հիմնական և 83 միջնակարգ:

ՀՀ հանրակրթական դպրոցների համար բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) և ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով հայտարարվել է մրցույթ, ընտրվել են անհատ խորհրդատուներ: Ծրագրի շրջանակում ընտրված խորհրդատուները, համաձայն առարկայական չափորոշիչների, վերանայել և կազմել են ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի ցանկերը և տեխնիկական բնութագրերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ներկայացրած առաջարկությունների և դիտողությունների հիման վրա տեխնիկական հատկորոշիչների փոփոխություն է կատարվել:

Ստեղծվող լաբորատորիաները համայնքների դպրոցներում կապահովեն արդիական ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով, գիտափորձեր կատարել համապատասխան նյութերով և սարքավորումներով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը (տեսանյութ)

Հաջորդը

Արցախցիները քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում խաղաղապահների հրամանատարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են 2023 թվականի տարվա 10 լավագույն մարզիկները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր անցկացրել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ»…
Դիտել

ԱՄՆ-ում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է փորձագետների հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council)…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share