ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Դիլիջան, Իջևան, Բերդ, Աշտարակ, Սևան, Եղեգնաձոր, Վայք քաղաքներում, Ապարան-Արագած ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Աբովյան, Գորիս, Աշտարակ քաղաքներում, Ապարանի, Չարենցավանի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պայթյուն և հրդեհ գազալցակայանում. կա 3 տուժած

Հաջորդը

Արցախից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Հաքերային հարձակման են ենթարկվել ՆԱՏՕ-ի կայքերը

ՆԱՏՕ-ի առցանց ռեսուրսները ենթարկվել են հաքերային հարձակման։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը «DPA»-ին հաստատել է, որ իր կիբեր փորձագետները զբաղվում…
Դիտել

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share