Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերի պատճենի հանձնումը ՀՀ ԱԳ նախարարին

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության իրականացման ընթացքում:

Զրուցակցիներն անդրադարձել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիների շուրջ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան, ինչին նպաստել են ինչպես երկկողմ բարձրաստիճան այցերը, այնպես էլ միջազգային հարթակներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունը:

Նախարար Միրզոյանը և դեսպան Սահա Սինհան նշել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի, գիտակրթական ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների: Այս համատեքստում ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը ևս պարարտ հող են ստեղծում միջպետական գործընկերության հետագա զարգացման համար:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների: Նախարար Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի տեսլականը՝ արժևորելով Հնդկաստանի կողմից հնչեցված դիրքորոշումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական մարտահրավերներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման, միջանցքի արգելափակումն առանց նախապայմանների վերացնելու և արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Բաքվի գործողությունների կանխման հրամայականը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայունության հարցում շահագրգռված գործընկերների և միջազգային կառույցների գործուն քայլերի կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հաջորդը

Մետրոպոլիտենում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում

Առնչվող նյութեր
Դիտել

Ալիևն առաջին անգամ կմասնակցի ԵԱՏՄ նիստին

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, միջոցառմանը կմիանան նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի…
Դիտել

Ճնշում չի կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ ՀՀ իշխանությունների, ո՛չ քաղաքական խմբերի կողմից․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե իր վրա կարող է մի ճնշում լինել՝ ժողովրդի…
Դիտել

Ալիևի երեկվա հայտարարությունն էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share