Հրամայական է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը․ Արմեն Պապիկյան

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին:

Դեսպանը շեշտել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ. սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցված են։ Ընդգծվել է, որ ցրտաշունչ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից գազամատակարարման կանխամտածված պարբերական անջատումները, Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի էլեկտրականության միտումնավոր խափանումը, գոյատևման համար անտանելի պայմանների ստեղծումը ունի մեկ նպատակ՝ ստիպել Արցախի հայ բնակչությանը լքել իրենց տները և զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։ 

Կոչ անելով ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ դեսպան Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ։

Դեսպան Պապիկյանը շեշտել է, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու և նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։

Արմեն Պապիկյանը հավելել է, որ, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են անհայտ։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարզերում թույլ ձյուն

Հաջորդը

Վիգեն Սարգսյանը քաղաքական հետապնդում է որակում իրեն ներկայացված մեղադրանքը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահը հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քնարկվել են շփման…
Դիտել

Բռնել կոկորդից, բայց դեռ չխեղդել․ Հայկ Դեմոյան

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ․ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր․ «Ինչպե՞ս մնալ քարտեզի վրա, չդառնալ պահանջներ կատարող կողմ և…
Դիտել

Ինի՞ց եք գոհ, պարոնայք․ Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Մարդ տեսնում է Մարիոթում «խորհրդավոր ճաշի» հավաքվող Արցախի որոշ նախկին պաշտոնյաների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share