Մենք 40 հոգուց բաղկացած դիտորդական կարողություն ենք տեղակայում հայ – ադրբեջանական սահմանի երկայնքով․Ժոզեպ Բորել

Եվրամիության արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայացած նիստում հաստատել են Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը

Եվրամիությունը լիովին հանձնառու է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը, նիստից հետո Թվիթերում գրել է Ժոզեպ Բորելը, հավելելով. – «Մենք 40 հոգուց բաղկացած դիտորդական կարողություն ենք տեղակայում հայ – ադրբեջանական սահմանի երկայնքով՝ ամրապնդելու վստահությունը մի անկայուն իրավիճակում, երբ մարդկային կյանքերը վտանգի տակ են»:

Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ փորձագետները Հայաստան կգան Վրաստանից, որտեղ Եվրամիությունը 200-հոգանոց քաղաքացիական առաքելություն է տեղակայել 2008 թվականից՝ ռուս – վրացական կարճատև պատերազմից հետո։ Նախնական համաձայնությամբ, առաքելությունը պետք է սկսի աշխատանքը հոկտեմբերին և գործի առավելագույնը երկու ամիս։

Ադրբեջանի հետ Հայաստանի սահման Եվրամիության քաղաքացիական դիտորդներ գործուղելու համաձայնությունը ձեռք է բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում, անցած շաբաթ ԵՄ դեսպանները հավանություն տվեցին առաքելությանը, օրեր անց էլ Հայաստան ժամանեց ԵՄ դիտորդների նախնական խումբը՝ տեխնիկական գնահատման առաքելությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է կադաստրի կոմիտեի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

Հաջորդը

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է ․ Տիգրան Ավինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական…
Դիտել

Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Վերջին…
Դիտել

ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել 11 գերատեսչությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share