ՄՊՀ-ն ուսումնասիրել է պրոթեզների և օրթեզների շուկաները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ» և «Օրթեզներ» ապրանքային շուկաները:

Առաջարկներ են ներկայացվել բյուջետային միջոցների առավել արդյունավետ ծախսման և շահառուների համար մրցակցային գներով աջակցող միջոց ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ

Նախարարությունը հավաստագրերի հիման վրա տրամադրում է 92 անուն տարբեր աջակցող միջոցներ։ Այս ուղղությամբ 2022 թվականին հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ: Առաջիկա տարիներին պլանավորվում է էլ ավելի մեծացնել ֆինանսավորումը:

Բարձրացված խնդիրներ

Աջակցող միջոցների տրամադրումը նախկինում կազմակերպվում էր պետական գնումների շրջանակներում: Հավաստագրային համակարգի անցումից հետո շահառուին տրամադրվում է հավաստագիր, որով նա ոլորտում գործող ցանկացած կազմակերպությունից կարող է ձեռք բերել իր աջակցող միջոցը։ Հավաստագրի հետ շահառուին հայտնում են միայն կազմակերպությունների կոնտակտային տվյալները, ինչը թույլ չի տալիս շահառուներին համեմատական վերլուծության միջոցով կազմակերպությունների միջև ողջամիտ ընտրություն կատարել։

Նշվածի արդյունքում պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ:

Ոլորտում գործունեություն ծավալողներն իրենց գործունեության համար ամենախնդրահարույցը համարում են մասնագետների պակասը:

Հանձնաժողովի կողմից մշակված առաջարկներ

Շահառուի կողմից աջակցող միջոցը ստանալու համար էլեկտրոնային հարթակի գործարկում, որը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրի կոնկրետ աջակցող միջոցի արտադրական գործընթացի և որակական հատկանիշների, ծագման երկրի, ինչպես նաև գնի վերաբերյալ: Միաժամանակ շահառուն հնարավորություն կունենա հավաստագրի գնից ավելի ցածր գնով աջակցող միջոց ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը պահպանել օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ուղղելով այն, օրինակ, վերանորոգման ծառայությունների ձեռքբերմանը:

Հավաստագրերի գնային արժեքի որոշման նոր համակարգի ներդրում, որի մեջ ներգրավված կլինեն ՄՊՀ-ն և ՊԵԿ-ը՝ կազմակերպությունների գնառաջարկների տնտեսական իմաստով արդարացվածությունը և իրատեսականությունը դիտարկելու համար:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղումով http://competition.am/wp…/uploads/2023/02/Texekanq.pdf

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Փոխվարչապետ Խաչատրյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին</strong>

Հաջորդը

Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում առաջարկվել է Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԽ նիստում քննարկվել են ռազմակքաղաքական իրավիճակն ու մարտահրավերները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ…
Դիտել

Կշարունակենք խրախուսել երկխոսությունը ԱՄՆ Պետդեպը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար՝ ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հայկական…
Դիտել

Տնտեսությունում անտեր վիճակ է տիրում․Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ այսօր բիզնեսը մոլորված եւ շփոթված վիճակում է գտնվում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share