Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ երկրի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների պատճառած մարդկային կորուստների կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի, վիրավորների և հազարավոր անօթևան մնացած մարդկանց մասին:

Այս ծանր պահին վշտակցելով Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Իտալիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն:

Վստահ եմ, որ Իտալիայի կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի արագ հաղթահարել աղետի հետևանքները»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դրական հանդիպումներ Երևանում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Հաջորդը

Ուկրաինայում խաղաղ հանգուցալուծման նախադրյալներ չկան. Պեսկով

Առնչվող նյութեր
Դիտել

ՔԿՀ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալներից 2.8 մլն դրամ կաշառք ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման…
Դիտել

Զինվորական ծառայությունից առաջին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share