Ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ կատարյալ ձախողում է գնահատել 2021 թվականը։ Նա նշել է, որ այս տարվա ընթացքում ոչ մի հարց չի բարելավել։

Քոչարյանի խոսքով՝ իշխանությունները խոսում են 40 քկմ տարածքի մասին, որը թշնամու վերահսկողության տակ է, բայց իրականում չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։

«GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով։ Մենք ստիպված ենք եղել առնվազն հետ քաշվել 500 մետրից մինչև 1-1․5 կմ, որոշ տեղերում մի քիչ ավելի շատ։ Նույնը կատարվել է Վարդենիսի հատվածում, նաև Նախիջևանի հատվածում։ Ամբողջ այդ տարածքը՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքեր, մեր կողմից չեն վերահսկվում։ Ստացվում է՝ մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40 քկմ տարածքի նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը նաեւ նշել է, որ այս տարի կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը։ Ըստ նրա ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։

«2-3 դիրքի համար մարտական գործողությունների ժամանակ 30-ից ավելի գերի ունենալը խոսում է բանակում լրջագույն խնդիրների մասին»,-ասել է Քոչարյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ում դեկտեմբերի 31-ին սահմանվել է հերթապահություն

Հաջորդը

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել

Առնչվող նյութեր
Դիտել

«Մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է 6 գյուղերի բնակչության իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ. Արման Թաթոյան

Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն,…
Դիտել

Արցախի ԱԳ նախարարը Երեւանում հանդես է եկել դասախոսությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների…
Դիտել

Մատակարարվող և իրացվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շտապ խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների և Տեսչական մարմնի մարզային…
Դիտել

Ստոլտենբերգն Անկարայում ներկա կգտնվի Էրդողանի երդմնակալությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share