Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի  բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվկյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում, վարչական իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:

Ոստիկանները, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել են վերջինիս սթափության վիճակի ստուգման գործընթաց, ինչը նկատել են հիշյալ ավտոմեքենայի վարորդի համագյուղացիները և խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին. վիճաբանել են նրանց հետ, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ, պատռել են ծառայողական համազգեստները, նրանցից մեկը փորձել է տիրանալ ոստիկաններից մեկին ամրակցված հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին, իսկ մյուսը հարվածել և վնասել է ծառայողական ավտոմեքենաները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության հինգ ծառայողներ ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: 

Միջադեպին մասնակից անձանցից երկուսը ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում առգրավվել են ոստիկանների վնասված համազգեստները, ինչպես նաև՝ վիճաբանության մասնակիցների հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կա զոհ

Հաջորդը

Երևանում կփոխարինվի 426 վերելակ

Առնչվող նյութեր
Դիտել

«Վեոլիա ջուր» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները

Վեոլիա ջուր» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները. քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են: Այս մասին հայտարարություն է տարածել…
Դիտել

Տոկաևն առաջարկել է աշնանը նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է այս աշնանը նախագահի արտահերթ ընտրությունների անցկացնել, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։  «Առաջարկում եմ…
Դիտել

Զինծառայողների մահվան դեպքի մասով ՊՆ խնդրում է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը

Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share