Ուզում եմ ապագա սերունդներին թողնել Հայաստանի «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական». Նիկոլ Փաշինյան

Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության ճանաչման մասին և քայլ-քայլ գնում ենք։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Մանուկ Բեյի» պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետը հիշեցրեց, որ վերջերս  կադաստրի վկայականի հետ կապված՝ ԱԺ-ում կատարած իր հայտարարությունը բանավեճի տեղիք է տվել: 

«Ես շատ ուզում եմ, որ որպես ՀՀ վարչապետ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի լրացված և ամբողջական վկայական»,-ասաց Փաշինյանը:

Ապա վարչապետը հավելեց. «Մենք մեր կադաստրի վկայականը ձևակերպելու ճանապարհին շատ կարևոր քայլեր ենք արել, ինչ, որ վերահաստատված չէր, վերահաստատելով քայլ-քայլ գնում ենք»:

Նախքան հայ համայնքի հետ հանդիպմանը  տեղի էր ունեցել հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հանրության և իշխանության քայլերից է երևալու ժողովրդավարության իրական ուժը

Առնչվող նյութեր
Դիտել

Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Լեհաստանի դեսպան

Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում:…
Դիտել

Կասեցվել է գազավորված ընպելիքի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են…
Դիտել

Աննախադեպ քանակությամբ ծաղկի արտահանում

Business Georgia-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Վրաստան ծաղիկներ և բողոջներ մատակարարողների շարքում։ Անցյալ տարի…
Դիտել

Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է.

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share