Պաթոսախառն քաղաքականության զոհերը

Հայաստանն ու Արցախը 30 տարի արնաքամ էին լինում՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության հետևանքով սկսված պատերազմում։ Մեզ պարտադրված պատերազմն ավելի քան 10 հազար կյանք է խլել։ Ավելի քան 30 տարիների ընթացքում մի ամբողջ սերունդ ապրում էր պատերազմ կոչվող դժոխքում։

Արցախյան պատերազմի առաջին ակտիվ փուլն ավարտվեց 1994 թվականի հրադադարով։ Սակայն, իրականում պատերազմն, այսպես ասած, ավարտվել էր թիկունքում, իսկ առաջնագծում այն շարունկվում էր, շարունակվում էր տարբեր ինտենսիվությամբ։ Հրադադարին հաջորդած տարիներին, որոնք ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցները համարում են խաղաղության շրջան, Հայաստանն ու Արցախը տարեկան 50-ից մինչև 100 և ավելի զոհ էին ունենում առաջնագծում։ Գուցե այդ տարիները խաղաղության շրջան էին նրանց համար, ովքեր թիկունքում էին, ովքեր վայելում էին իշխանության հարուստ և հյութեղ պտուղները, բայց այդ շրջանը խաղաղության շրջան չէր նրանց համար, ովքեր բանակում որդի, ամուսին, կամ ծնող էին կորցնում։

Պատերազմը խաթարում է անհատի, ընտանիքի և հասարակության կյանքը բոլոր ոլորտներում՝ մասնատելով մի ամբողջ ժողովուրդ ու երկիր:Պատերազմը տակնուվրա է անում կյանքի բնականոն ընթացքը, վտանգում է մարդու՝ սեփական անձի մասին մտածելու կարողությունը և խանգարում է նրան գտնել իր տեղն ու դերն այս կյանքում։

Պատերազմը, ընդհանրապես, խոչընդոտ է հանդիսանում ապագայի հետ կապված բոլոր հարցերում, հասարակությանը պաշարում է անորոշությունն ու վախը։ Եվ, վերջապես, պատերազմը կիսում է կյանքը, բաժանում 2 մասի՝ նախապատերազմյան և հետապատերազմյան, որտեղ ոչինչ այլևս նույնը չէ, ինչպես նախկինում:

30 տարվա պատերազմն այսօր էլ չի ավարտվել։ 2020 թվականը բեկումնային եղավ տասնամյակներ շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությանում, սակայն 44-օրյա աղետը նույնպես վերջակետ չդրեց կրակոցներին և ագրեսիային։

Ընդհանրապես, հանրությունը պետք է ինքը որոշի՝ ցանկանում է շարունակել կյանքեր զոհաբերել պաթոսախառն քաղաքականությանը, թե ցանկանում է գնալ հակամարտությանը վերջ տալու ճանապարհով։ Այդ ճանապարհը՝ գուցե ցավոտ լինի և չբավարարի հանրության հայրենասիրական բոլոր պահանջները, սակայն, այդ ճանապարհը վերջ կդնի երկրի, ժողովրդի արնահոսությանը, երիտասարդ կյանքերի զոհաբերմանը։ Պատերազմում հաղթում է մահը և ոչ թե կյանքը։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ-ն դուրս է գալիս Եվրոպայում զինված ուժերի մասին պայմանագրից

Հաջորդը

Ի՞նչ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում․ Հայկ Դեմոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է հայ ռազմագերիների ծնողների խմբի հետ

Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և…
Դիտել

1 միլիոն լարիի խարդախություն. Վրաստանում 9 մարդ է ձերբակալվել անօրինական վարկ ստանալու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ինն անձանց նկատմամբ քրեական հետապնդում են սկսել ընդհանուր արժեքով ավելի քան 1…
Դիտել

Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ ընկերներ, Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share