Պաշտոնից ազատում և կարգապահական տույժեր՝ Գլխավոր դատախազի հրամաններով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու ուղևոր ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:

Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 9-ի որոշմամբ՝ հաստատված է համարվել Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կարգապահական խախտման առկայությունը, մեղավորությունը և դրական եզրակացություն է տրվել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությանը:

Նախքան Գլխավոր դատախազի կողմից կարգապահական տույժ նշանակելը՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։

Գլխավոր դատախազի 2023 թվականի հունիսի 12-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, առանց համապատասխան թույլտվության և հարգելի պատճառի, չորս օր աշխատանքի է ներկայացել ուշ՝ ժամը 14:00-ի, 14:15-ի, 14:20-ի և 15:30-ի սահմանում:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքային ժամին ծառայողական աշխատասենյակում, աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն չկապված տեսանյութ է նկարահանել և հրապարակել սոցիալական կայքում, որը տարածվել է համացանցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդը

Ադրբեջանցիները փորձել են ՀՀ տարածքում դրոշ տեղադրել՝ փորձը կանխվել է․ ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական ռազմաբազան ոչինչ չարեց, երբ Հայաստանի սուվերեն տարածքները գրավեցին․ Արմեն Խաչատրյան 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ երկրի տարածքները…
Դիտել

Արտակ Բեգլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share