Պետք է լուծվեն բեռների տեղափոխման խոչընդոտները․ Փրայս

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը՝ նշելով, որ պետք է լուծվեն բեռների տեղափոխման խոչընդոտները։

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ շփումներում բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև հորդորել է կողմերին բացել սահմանային հաղորդակցությունները։ Կարծում ենք, որ այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերը իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում ապահովեն մարդասիրական աջակցություն նրանց համար, ովքեր օգտվում են միջանցքից։ Մենք պատրաստվում ենք կենտրոնանալ դիվանագիտության վրա օգնելու ապահովել այդ հնարավորությունը»,– ասել է Նեդ Փրայսը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Հաջորդը

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից ՌԴ անօրինական ճանապարհով ծխախոտի խմբաքանակի արտահանումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական…
Դիտել

Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները

Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող…
Դիտել

Հաագայի դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել․ BBC

Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել,հայտնում է BBC-ն։  Դատարանը պնդում է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share