Ռուբեն Վարդանյանն ազատվեց պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում նշված է, որ երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ:

Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու  մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն  բարդել ինձ վրա: Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Shell ընկերության բենզալցակայանների ցանցը կգործի մարտից

Հաջորդը

ԱՀ նախագահը պետնախարարի պաշտոնն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ կկիրառվեն լրացուցիչ 87 ֆիզիկական անձանց և 34 կազմակերպությունների նկատմամբ, արդյունքում՝ ընդգրկելով ներկայումս…
Դիտել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ

Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի…
Դիտել

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը

Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը`…
Դիտել

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share