Վրաստանի վարչապետն արձագանքել է ՌԴ կողմից վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ քննադատություններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնց դուր չի եկել Վրաստանի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու և դեպի այս երկիր թռիչքները վերսկսելու Ռուսաստանի որոշումը, իրենք նույնպես վրացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանեն և ուղիղ չվերթեր սկսեն։ 

«Եթե որևէ մեկին դուր չի գալիս Ռուսաստանի հետ թռիչքների նշանակումը և առանց վիզայի ռեժիմը, ապա ինքը կարող է այլ թռիչքներ բացել, օրինակ՝ ուղիղ չվերթեր նշանակել Ամերիկայի հետ, մեր քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել դեպի ԱՄՆ, Չինաստան և այլ ուղղությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել էր Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև վերացրել էր ռուսական ավիաընկերությունների՝ դեպի այս երկիր ուղիղ չվերթերի արգելքը։ Միևնույն ժամանակ, ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, նախատեսվում էր ամեն շաբաթ 7 ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ՝ ներքին ինքնաթիռներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Երևան քաղաքից 65 կմ հարավ

Հաջորդը

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Կարճատև զբոսանք Երևանով. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությանը, իննչից…
Դիտել

Պայմանագրային զինծառայողը 93 հազար 250 դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին,…
Դիտել

Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի…
Դիտել

429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. Անահիտ Ավանեսյան

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share