11։00-ի դրությամբ հաստատվել է կարմրուկի 20 դեպք․ Նախարարը մանրամասներ է հայտնել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում կարմրուկով վարակվածության դեպքերին։

Նախարարի խոսքով՝ մարտի 6-ի ժ․11։00-ի դրությամբ հաստատվել է կարմրուկի 20 դեպք, որից 19-ը հոսպիտալացված է, մեկը դուրս է գրվել հիվանդանոցից։ Հիվանդներից 15-ը երեխա է. 

«Պացիենտների վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ։ Բուժական ողջ գործընթացը կազմակերպվում է ԱՀԿ կողմից կազմակերպված և այս դեպքերում օգտագործվող միջազգային ուղեցույցների համապատասխան,-նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստան առաջին դեպքը ներթափանցել է արտերկրից։ Հիվանդացել է երեխա, որից հետո վարակվել են նաև այլ անձինք»։

Նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբն իրականացնում է միջոցառումներ՝ վարակիչ հիվանդությունների հակազդման նախատեսված պլանի համաձայն. 

«Իրագործում ենք մի շարք հրատապ միջոցառումներ, բայց, բացի դրանից, որոշակի փոփոխություններ ենք իրականացնում մեր ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար»։

Ավանեսյանը շեշտել է, որ այս պահին ունենք հիվանդության փոքր բռնկում, որն այս պահին փորձում են զսպել ու թույլ չտալ հիվանդության տարածումը. «Համավարակի, համաճարակի մասին այս պահին խոսք չի գնում, և նման սցենարներ դեռ չեն երևում հորիզոնում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊԲ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել

Հաջորդը

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի գործակցության ընդլայնման հնարավորությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտի պայթյունի զոհերից 3-ի 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել են Լեռնային Ղարաբաղում սույն թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող վառելիքաքսուկային նյութերի…
Դիտել

Վարչապետը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ…
Դիտել

Տուգանքներ կսահմանվեն սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share