1500 ուսուցիչ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա

Այս տարվա նոյեմբերից 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան:  Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր  ու կարեւոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան ենք տալիս ուսուցիչներին: Որովհետև համահարթեցման մոտեցումը տաղանդավորներին զրկում էր մոտիվացիայից ինքնակատարելագործվելու և առաջ շարժվելու: Այս պրոցեսի արդյունքում մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնելու: Այսինքն՝ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու, ոչ թե կառավարությունը: Այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Հաջորդը

Բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են․ Անահիտ Ավանեսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Խոշոր հրդեհ Արցախի Ասկերանի շրջանի Դահրավ համայնքում. այրվել է 4 բնակելի տուն

Հուլիսի 18-ին՝ ժամը 18:10-ին Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում…
Դիտել

Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ. Խաչատուրյան

Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով. գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը`  X–ի իր էջում անդրադառնալով Իսրայելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share