Տեղի է ունեցել Միրզոյանի և Լավրովի հեռախոսազրույցը

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։

Զրույցի ընթացքում քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ

Հաջորդը

Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը…
Դիտել

Հայտնաբերվել են սխեմաներ, փաստաթղթեր. նոր մանրամասներ ոստիկանության բաժանում ահաբեկչության գործով

2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Դիտել

Շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց առաջատար Հնդկաստանի թիմին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային Օլիմպիադայի առաջատարն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share