18-ամյա երիտասարդը դանակահարել է 2 երիտասարդի

Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության են ընդունվել 25-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել հիվանդանոց տեղափոխվածների և նույն գյուղի բնակիչ երեք երիտասարդների միջև, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածներին:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նորաշեն գյուղի 35-ամյա, 40-ամյա և 18-ամյա բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Զապորոժիեի ԱԷԿ կժամանի այս շաբաթ

Հաջորդը

Օգոստոսի 31-ից հետո ՀՀ հետ կապը կիրականացվի նոր միջանցքով. ԱՀ ՆԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել և չեզոքացվել է Հայաստանում գործող լրտեսական ցանց 

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա…
Դիտել

Այսօր երթուղի է մտել 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը

«MAN» մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին՝ առանց ուղեգծի փոփոխության: Նոր…
Դիտել

Գյումրին և ֆրանսիական Մոն դը Մարսանը կհռչակվեն քույր քաղաքներ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի հրավերով, մարտի 21-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել մարտի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share