2 քաղաքացի դուրս է բերվել փլատակներից

Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի վայրում, քիչ առաջ փլատակներից դուրս են բերվել պայթյունից տուժած երկու քաղաքացի։ Նրանցից մեկը միջին տարիքի տղամարդ է, մյուսը՝ տարեց կին։ Ինքնությունն առայժմ չի հաղորդվում։

Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գոյություն ունեն սկզբունքներ, որ պահպանվում են ցանկացած սահմանադրությունում. Վ․ Վարդանյան

Հաջորդը

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Իլհամ Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանից Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու որոշմանը՝ հիշեցնելով, որ բեռնատարները…
Դիտել

Սպասվում են տեղումներ. Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Ուշադրություն Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share