Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Իլհամ Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանից Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու որոշմանը՝ հիշեցնելով, որ բեռնատարները Կոռնիձորի մոտ կանգնած են։

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս «Եվրոնյուզ» գործակալությանը տված հարցազրույցին. «Հայտարարելով, թե իբր Ադրբեջանը ՀՀ-ից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման հիմք։ Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ ՀՀ և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել, և հետագայում արդեն սահմանազատման ու սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե երկու երկրների սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում։

«Եթե սահմանների հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման՝ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ խաղաղության հասնելու հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից. վարչապետ

Հաջորդը

Բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել․Ավանեսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Պարեկները մարիխուանա են հայտնաբերել

Հուլիսի լույս 1-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նկատել են, որ «Մերսեդես»…
Դիտել

Հայկական կողմը պետք է հետեւողական լինի. թուրքագետ Անահիտ Վեզիրյան

Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպման ակնկալիքների մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Ազդագիր»-ին տված հարցազրույցում…
Դիտել

Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետ, ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share