Բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել․Ավանեսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, մասնավորապես, առողջապահական իրավիճակին։

Նրա խոսքով՝ նեղ մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել. «Որքան շրջափակումը շարունակվում է, այնքան դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ առողջական լուրջ խնդիր ունեցողներին»,- ասել է նա։

Ըստ Ավանեսյանի՝ բոլոր աշխատանքներն ուղղված են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի մոտ սպասող մարդասիրական բեռը տեղ հասցնելուն. «Որպեսզի կարողանանք ինչ-որ կերպ դրանք անցկացնել, կարողանանք խիստ կարիքը բավարարել»,- նշել է Ավանեսյանը։

Նա անդրադարձել է ԼՂ-ում դեղորայքային կարիքներին՝ մանրամասնելով, որ հումանիտար բեռում քրոնիկ հիվանդների համար նախատեսված դեղեր են, հակացնցումային, հակաբորբոքային, ամենօրյա օգտագործման դեղեր։ Բացի այդ՝ կան նաև մանկական կաթնախառնուրդներ։

Ավանեսյանը շեշտել է, որ օգտագործվում են բոլոր խողովակները՝ իրավիճակը միջազգային կառույցներին ներկայացնելու և լուծումներ գտնելու համար. «Փաստական տվյալները փոխանցում ենք և նկարագրում իրավիճակը՝ պահանջներ նաև դնելով միջազգային կառույցների առջև՝ իրենց մանդատի շրջանակներում։ Գիտեք՝ «Կարմիր խաչ»-ն ունի նման իրավիճակներում թե պացիենտների, թե հումանիտար բեռների տեղափոխման մանդատ, բայց հիմա նրանց աշխատանքներն էլ են պարալիզացված»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Իլհամ Ալիևին

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգ. ԱԻՆ

Ապրիլի 21-ին, ժամը 16:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում․ Մանե Գեւորգյան

Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է…
Դիտել

Հայկական շարժումը Մակրոնին կոչ է արել արտաքսել ադրբեջանցի դիվանագետներին

Ֆրանսիայի «Հայկական շարժումը» կոչ է անում հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիա արտաքսել ադրբեջանցի դիվանագետներին և իր լիակատար աջակցությունն…
Դիտել

Գյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share