«Բարբի» ֆիլմը շարունակում է ռեկորդներ սահմանել

«Բարբի» ֆիլմը շարունակում է ռեկորդներ սահմանել։ Երկու շաբաթվա ընթացքում ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է 1 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Հայտնի տիկնիկի մասին պատմող գեղարվեստական ​​ֆիլմը Գրետա Գերվիգին պաշտոնապես դարձրել է աշխարհի առաջին կինը, ում նկարահանած ֆիլմը նման հաջողության է հասել համաշխարհային կինովարձույթում։

Բացի այդ, «Բարբին» ռեկորդ է սահմանել նաև տնային կինովարձույթում՝ կին ռեժիսորների մասնակցությամբ ստեղծված ֆիլմերի շրջանում․ Գրետա Գերվիգի ֆիլմը հավաքել է ավելի քան 460 միլիոն դոլար։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Աննա Վոդենին, ով Ռայան Ֆլեքի հետ համագործակցությամբ «Կապիտան Մարվելի» ռեժիսորն է։ Այն ժամանակ ֆիլմը տնային կինովարձույթում հավաքել էր 426 միլիոն դոլար:

«Բարբի» ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի հուլիսի 21-ին։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ. ՊՆ

Ժամը 19:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական…
Դիտել

Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում առաջարկվել է Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը

ԲԴԽ որոշմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու նպատակով կառաջարկվի Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Քարտուղարը շնորհավորել է նորանշանակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share