Գոյություն ունեն սկզբունքներ, որ պահպանվում են ցանկացած սահմանադրությունում. Վ․ Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ սահմանադրությունը փոփոխելուց հետո միայն խաղաղության պայմանագիր կնքելու հայտարարությունները․

«Սահմանադրական բարեփոխումներ և փոփոխություններ պետք է իրականացվեն, և իրականացվելու են բացառապես Հայաստանի ժողովրդի կամքով, որովհետև ոչ ես, ոչ դուք սահմանադիրներ չեք։ Սահմանադիրը ժողովուրդն է»,- ասել է նա։

Անդրադառնալով նոր սահմանադրության ընդունմանը՝ նա ասել է. «Նոր սահմանադրությունը նշանակում է նոր ամբողջական ընթացակարգ։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անկախ նրանից, թե ինչ սահմանադրություն կլինի՝ նոր թե փոփոխված, պահպանվում են ցանկացած սահմանադրության տեքստում, որովհետև համարվում են ցողունային սահմանադրական բջիջներ, առանց որի հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչո՞ւ են առանց մտածելու կատաղի վրա տալիս. Շիրինյան

Հաջորդը

2 քաղաքացի դուրս է բերվել փլատակներից

Առնչվող նյութեր
Դիտել

Բողոքի ակցիա ընդդեմ Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարման

Իսրայելում հայկական համայնքի ներկայացուցիչներն այդ երկրի իշխանություններից պահանջել են դադարեցնել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին զենքի մատակարարումը: Իսրայելում հայկական համայնքի…
Դիտել

Մեծ Բրիտանիան երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի հետ կապված 86 անձանց և կազմակերպությունների նկատմամբ, ասվում է թագավորության կառավարության կայքում…
Դիտել

Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. Արթուր Հովհաննիսյան

«Դուք ականատես եք եղել, որ թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share