20 և 21 տարեկան երիտասարդները ռեստորանի մոտ դանակահարել են իրար

Հունիսի 8-ի գիշերը՝ ժամը 1.42-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնության ենթակայանից հայտնել են, որ դանակահարված քաղաքացու են տեղափոխում հիվանդանոց:

Ժամը 1.59-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. Մաշտոցի պողոտայի հարակից այգուց «պարանոցի բաց վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ստացվել է ժամը 3-ին. նույն վայրից կրծքավանդակի կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել 21-ամյա երիտասարդ:

Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերվա ժամը 1.20-ին Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներն ու հասակակից մեկ այլ երիտասարդ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ են հասցրել, և այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխվածները դանակահարել են իրար:

Ժամը 3.15-ին Աբովյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխել երրորդ մասնակից 21-ամյա երիտասարդը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում են տեղումներ. Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Հաջորդը

Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում

Առնչվող նյութեր
Դիտել

Բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել․Ավանեսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, մասնավորապես, առողջապահական իրավիճակին։ Նրա խոսքով՝ նեղ մասնագիտացված բուժօգնության…
Դիտել

Բուխարեստում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը

Նոյեմբերի 14-ին, Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարարության և Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի ունեցավ ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային…
Դիտել

Կինը փորձել է թմրանյութերին նմանվող մեծ քանակությամբ զանգվածներ փոխանցել ամուսնուն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ մարտի 14-ին «Արմավիր»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share