2024թ․ բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024թ․ բյուջեով Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար նախատեսված է 1,5 միլիարդ դրամ և 4 միլիարդ դրամ՝ նոր կայարանի կառուցման համար։ 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նախարարին հարցրեց Երևանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրների մասին՝ հիշեցնելով, որ դրանք քննարկվել են քաղաքապետարանի գործակարգավարական նիստում. «Խոսքը մոտ 650 միլիոն դրամի մասին է, և ասվել է, որ այդ ֆինանսավորումը լինելու է հաջորդ տարվա բյուջեով։ Դատելով քաղաքապետի ելույթից՝ այդ հարցը ամենահրատապն է Երևանի համար։ Քանի որ հարցը վերաբերում է համ Երևան քաղաքին, համ բյուջեին, համ տրանսպորտին, կխնդրեի Ձեր մեկնաբանությունը։ Եթե հարցն այդքան հրատապ է, միջոցներ չունե՞նք պահուստային ֆոնդից»,- հարցրեց Թունյանը։

Ֆինանսների նախարարն էլ պարզաբանեց, որ քաղաքապետարանից նամակ են ստացել, որում նշված էր, թե տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվել Երևանի մետրոպոլիտենի այլ կապիտալ ծախսերի համար։

Ըստ Հովհաննիսյանի՝ նախարարությունը քաղաքապետարանին հարցադրումներ է ուղարկել, թե ինչու են վերաբաշխումներ արել, և պատասխանը ստանալուց հետո միայն կարող են կարծիք հայտնել․

«Ինչ վերաբերում է Երևանի մետրոպոլիտենին, ապա քննարկել ենք այնտեղ երկար տարիներ ներդրում չանելու փաստը և հասկացել, որ, այո, մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երևանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ։ Եվ, այդ պատճառով, բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել․ 2024թ․ բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար, և 4 միլիարդ դրամ՝ նոր կայարանի կառուցման համար։ Այդ գիտակցումն ունենք, որ Երևանի մետրոպոլիտենում ներդրումներ պետք է արվեն, որոշ դեպքերում հրատապ հարցեր են առաջացել, և 2023թ․ պահուստային ֆոնդից դրա համար գումարներ հատկացրել ենք։ 

Հիմա՝ այդ 600 մլն–ի մասին. վերաբաշխում է այլ ծրագրերից, և փորձել ենք հասկանալ՝ ինչ է»,-պարզաբանեց ֆինանսների նախարարը։ 

Նա նաև ասաց, որ կան տարբեր կարևորության հարցեր երկրում. «Մեկի համար կարևոր է մետրոյի շարժակազմի ինչ-որ դետալ, մյուսի համար՝ ջրամբարը։ Մենք պետք է հասկանանք, և հնարավոր է՝ ֆինանսների նախարարությունում այդ բոլոր դետալներին չտիրապետենք»։ 

Ըստ նրա՝ երբ կհասկանան, որ սա ամենակարևոր հարցն է, որ պետք է լուծվի, նախարարությունը կանդրադառնա դրան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ձերբակալված անձանց պահելու վայրեր

Հաջորդը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի մարզի անցակետեր

Առնչվող նյութեր
Դիտել

Սիլիկյան թաղամասում մեքենան գլխիվայր շրջվել է. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում, Աջափնյակ վարչական շրջանի դատարանի…
Դիտել

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում Ադրբեջանի պետական դրոշը հրկիզած…
Դիտել

ԵՄ խորհրդի հանձնաժողովի անդամները կայցելեն Հայաստան

Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս: Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում,…
Դիտել

Մինչև այս տարեվերջ հնարավոր կլինի ներկայացնել սահմանադրության նախագծի 30%–ը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ նշելով, որ մինչև այս տարեվերջ հնարավոր կլինի ներկայացնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share